Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
Իրավունք
14:30 29/01/2016
Հայաստան

Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ

«Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որևէ բռնաճնշում որևէ ձևով չի եղել: Լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ և շատ լավ տեղեկացված եմ, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել: Իմ անձնական հսկողության տակ է այդ ամենը: Եղել են ստուգումներ, և որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել»,- ասաց նախարարը:

Ա. Հովհաննիսյանի խոսքով, որոշակի դժգոհություն եղել է խցի հետ կապված, և դիտորդական խումբը, և իրավապաշտպան կազմակերպություններն այցելել են նրան, զրույցել նրա հետ. «Նա այդ պահի դրությամբ եղել է խցում և ասել, որ այդ պահին ամեն ինչ իր մոտ նորմալ է, և որ, եթե այդպես ամեն ինչ լինի, որևէ խնդիր չի լինի: Եթե չեմ սխալվում մինչև այս պահը, որևէ դժգոհություն չունի»:

Արդարադատության նախարարը վստահ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա, Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ:

Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Placeholder
Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ