«Ազատ դեմոկրատներ»-ը պատրաստվում են հաջորդ խորհրդարան համալրված կազմով ներկայանալ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:44 29/01/2016
Հայաստան

«Ազատ դեմոկրատներ»-ը պատրաստվում են հաջորդ խորհրդարան համալրված կազմով ներկայանալ. «Հրապարակ»

Ընտրություններին դեռ 1 տարի կա, բայց նախընտրական խմորումներն առկա են։ Լուրեր կան, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստվում է հաջորդ խորհրդարան համալրված կազմով ներկայանալ: Շրջանառվում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Դավիթ Շահնազարյանի, խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի անունները: 

Ազատ Արշակյանը ևս 2 կուսակցությունից ցուցակագրվելու առաջարկ է ստացել. «Բայց երբ որևէ կուսակցություն կամ միություն կձևավորի օրակարգ՝ ազատագրական պայքար Հայաստանի անկախության համար, այնտեղ էլ կհայտնվեմ, այլապես իմ ներկայիս կարգավիճակն ինձ լիովին բավարարում է»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
 

Placeholder
«Ազատ դեմոկրատներ»-ը պատրաստվում են հաջորդ խորհրդարան համալրված կազմով ներկայանալ. «Հրապարակ»