Բացել են Դեվիդ Բոուի կտակը
Մշակույթ
09:16 30/01/2016

Բացել են Դեվիդ Բոուի կտակը

Քաղցկեղից մահացած Դեվիդ Բոուիի կտակը բացելիս պարզվել է, որ բրիտանացի երաժիշտը կնոջը՝ Իմանին և երկու երեխաներին 100 մլն դոլարի կարողություն է թողել։ Այդ մասին գրել է New York Daily news-ը։

Առաջին ամուսնությունից որդին՝ Դանկան Ձոնսը, ստացել է կարողության 25 տոկոսը, նրա քույրը՝ մյուս ամուսնությունից Ալեքսանդրիան, դարձյալ 25 տոկոսը, մնացած մասը՝ Ալեքսանդրիայի մայրը՝ Իմանը։

Բացի այդ, 2 մլն երաժիշտը առանձնացրել է իր օգնական ու ընկեր Քորին Շվաբին։ Իսկ 1մլն էլ թողել է մյուս ընկերոջը՝ Մարյոն Սքենեյին, ով նաև որդու դայակն է եղել։

Placeholder
Բացել են Դեվիդ Բոուի կտակը