Սերգո Երիցյանի որդին նոր, բարձր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 30/01/2016
Հայաստան

Սերգո Երիցյանի որդին նոր, բարձր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը նոր, բարձր պաշտոն է ստացել. գրել է «Ժողովուրդ»-ը:

Վերջինս դեռևս 2011 թվականից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Սակայն վերջերս Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում տեղ ազատվեց, և Երիցյան կրստերը Սերժ Սարգսյանի հունվարի 8-ին ստորագրած հրամանագրով տեղափոխվեց Երևան: Ի դեպ, «ոսկե զավակը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքենա:

Placeholder
Սերգո Երիցյանի որդին նոր, բարձր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»