Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կռունկ». Մասիս Առաքելյանը ներկայացնելու է հայկական դասական երգեր՝ անցյալ երեք հարյուր տարիներից
Բեռլինաբնակ երգիչ, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանը «Կռունկ» խորագիրը կրող երկու համերգով հանդես է գալու Հայաստանում՝ փետրվարի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում, փետրվարի 9-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք մշակութային օջախների պաշտոնական կայքերից:
Տենոր Մասիս Առաքելյանն իր ուրույն մշակմամբ ունկնդրին կներկայացնի հայկական դասական երգեր անցյալ երեք հարյուր տարիներից: Նրա հետ ելույթ է ունենալու դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Ծնունդով Իրանից, ազգությամբ հայ Մասիս Առաքելյանն իր առաջին մրցանակին արժանացել է 13 տարեկանում: Օպերային երգեցողություն և կոմպոզիցիա է ուսանել Բեռլինում, որտեղ էլ հիմնադրել և ղեկավարել է հայկական համայնքի երգչախումբը:
2013 թվականին երիտասարդ կոմպոզիտորը թողարկել է «Կռունկ» ձայներիզը, որում զետեղված են Կոմիտասի, հայտնի այլ կոմպոզիտորների, ինչպես նաև իր սեփական ստեղծագործություններն ու փոխադրումները: