Ռուսաստանում գրիպի հիվանդացության ցուցանիշը կնվազի երկու շաբաթից
Աշխարհում
11:26 30/01/2016
Տարածաշրջան

Ռուսաստանում գրիպի հիվանդացության ցուցանիշը կնվազի երկու շաբաթից

Գրիպի և սուր շնչառական սեզոնային հիվանադացության մակարդակն անկում կապրի երկու շաբաթից: Նման կանխատեսում  է արել Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այս պահին համաճարակաբանական շեմը գրեզանցվել է 50 տոկոսով, սակայն բժիշկների կարծիքով, ցուցանիշները կրիտական չեն: Նշվում է, որ գրիպի բարդացման հետևանքով Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 126-ի:

Գրիպով վարակվելուց խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերից, կրել մեկանգամյա օգտագործման դիմակներ: Հիվանդանալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի ու չզբաղվել ինքնաբուժմամբ:

Placeholder
Ռուսաստանում գրիպի հիվանդացության ցուցանիշը կնվազի երկու շաբաթից