Արթուր Բաղդասարյանին է միացել հերթական «անշարժ» կուսակցությունը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:24 30/01/2016
Հայաստան

Արթուր Բաղդասարյանին է միացել հերթական «անշարժ» կուսակցությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Պարզվում է՝ Հայաստանում կա «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն, որը երեկ հայտարարել է լուծարվելու և Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին» միանալու մասին:

Համացանցում որոնողական աշխատանքների արդյունքում թերթը պարզել է, որ, 2014-ի տարեկան հաշվետվության համաձայն, կուսակցությունը ֆինանսական մուտքեր և ելքեր չի ունեցել, շարժական և անշարժ գույք՝ ևս:

Մի խոսքով, Արթուր Բաղդասարյանին միանում է հերթական «անշարժ» կուսակցությունը, որը երբևէ  ընտրությունների չի մասնակցել, թեպետ հին կուսակցություն է. ստեղծվել է 2004 -ին: Հիմնադիրներն են Վաչագան Չիբուխչյանը՝ ազատամարտիկ, «Կոնդ» ջոկատի հրամանատար, Կոստան Կոստանյանը, Էդուարդ Բաշրաթյանը, Նաիրա Երեմյանը և Աշոտ Բաղդասարյանը: Բնական է, որ այս «հուժկու» կուսակցության ղեկավարը չպետք է ցանկանար պատասխանել լրագրողների հարցերին, ինչը երեկ արել է Չիբուխչյանը՝ մերժելով «Հրապարակ»-ին»:

Placeholder
Արթուր Բաղդասարյանին է միացել հերթական «անշարժ» կուսակցությունը. «Հրապարակ»