Կիևում գրիպի համաճարակ է
Աշխարհում
16:00 01/02/2016
Աշխարհ

Կիևում գրիպի համաճարակ է

Կիևում գրիպի և սուր շնչառական վիրուսի համաճարակ է բռնկվել։ Գրում է Gazeta-ն՝ հղում անելով Կիևի սանիտարահամաճարակային կայանի մամուլի ծառայությանը:

Աղբյուրը նշում է, որ գրիպով և սուր շնչառական հիվանդությունների համաճարակային շեմը գերազանցվել է 12,8 տոկոսով։

Կիևի սանիտարահամաճարակային ծառայությունից հաղորդել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում համաճարակը սկսվել է հունվարի չորրորդ շաբաթվա ընթացքում։

Սանիտարական կայանի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդացել է 35 967 մարդ, նրանց մեջ մեծ թիվ են կազմում մինչև 17 տարեկան երեխաները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայում գրիպից մահացել է 51 մարդ։
 

Placeholder
Կիևում գրիպի համաճարակ է