ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկեց  զավեշտալի միջադեպով. ՉԻ
Օրվա մամուլ
09:40 02/02/2016
Հայաստան

ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկեց զավեշտալի միջադեպով. ՉԻ

ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ սկսվեց զավեշտալի միջադեպով, միայն թե, իրենք՝ ԱԺ պատգամավորներն այդպես էլ գլխի չեն ընկել կատարվածի մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթել և ԱԺ այս նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ է դրել հաստատման, և պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկել են նույն հարցի օգտին:

Առաջին անգամ քառօրյան հաստատվել է 104 կողմ, 4 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ անգամ նույն օրակարգին կողմ է եղել 99 հոգի, դեմ 5-ը և ձեռնպահ 7-ը:

Ավելի ուշ խորհրդարանի հնաբնակ պատգամավորներից մեկը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում հիշել է, որ նման բան եղել էր Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ. միայն թե՝ այն ժամանակ Արմեն Խաչատրյանը միջազգային համաձայնագրերից մեկը հաստատման էր դրել 3 անգամ:

Placeholder
ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկեց զավեշտալի միջադեպով. ՉԻ