Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է. Արամ Մանուկյան
Կրթություն, գիտություն
15:55 02/02/2016

Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է. Արամ Մանուկյան


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դրական է համարում բարձրագույն կրթության ոլորտում կառավարության նախաձեռնությունը, բայց «հիվանդ համակարգում» փոքր քայլերը չեն երևում:

Իսկ «փոքր քայլը» «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններն են, որը քննարկվում է երկրորդ ընթերցման ռեժիմով:

Նախագծով հստակեցվում են երկրում գործող նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ այն աշխարհագրական գերակայությունների, որտեղ կադրերի, մասնագետների կարիք կա: Նախագծով պարտավորեցնելու են պետությանը խաբող և անվճար սովորած ուսանողներին, եթե չեն գնում այն գյուղը, մարզը, որտեղ իր կարիքը կա, պետությանը կրկնակի վճարել ուսման վարձը: 

Արամ Մանուկյանի կարծիքով, կրթության ոլորտը քաղաքականացված է ու «օգտագործվում է իշխանությունների կողմից իր խնդիրներևը լուծելու համար»:

«Իշխանությունը իրավունք չունի ներգրավել ուսուցիչներին խուժանի հետ հավասար ընտրական կեղծքիների, ընտրատեղամասերում դեբոշներ կազմակերպելու գործին: Հայաստանի իշխանությունները բուհերում, կրթարաններում արտադրում են վախեցող մարդ, մարդ որը կոմպլեքսավորված է ու կատարում է քաղաքական պատվեր: Այդ մասին են խոսում նաև բոլոր միջազգային կառույցների զեկույցներում», -ԱԺ ամբիոնից հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նա վստահ է` Հայաստանի բուհերում «վախեցած մարդիկ են արտադրում»: «Տեսե՞լ եք Արամ Սիմոնյանի վախեցած, խեղճացած վիճակը, տեսել եք մեր ուսխորհուրդների վիճակը, բոլորը քաղաքականացված են, բոլորը: Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է ու գտնվում է քաղաքական ճնշումների ազդեցության տակ», -ասաց Մանուկյանը` առաջարկելով ուսուցիչներին ընդհանրապես չընդգրկել ընտրական հանձնաժողովների կազմերում:

Իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ ուսուցիչները ցուցակը ձեռքներին մարդկանց են հավաքագրում, ակտիվ քարոզարշավ վարում:

Placeholder