Եվրոպական զարգացման բանկի ներդրումային նոր ծրագիրը` քննարկման փուլում
Կրթություն, գիտություն
17:36 02/02/2016
Հայաստան

Եվրոպական զարգացման բանկի ներդրումային նոր ծրագիրը` քննարկման փուլում

Եվրոպական զարգացման բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման  ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների կառուցում: Այս մասին նշել են Եվրոպական զարգացման բանկի պատվիրակները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:

ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը:

Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները:

Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:
 

 

Placeholder