Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարկանիշային հեղինակավոր Fitch գործակալությունը վատթարացրել է Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ նախորդ կանխատեսումը՝ 0.5% տնտեսական աճի փոխարեն 2016թ-ին կանխատեսել 1% անկում: Այս մասին փոխանցում է Ria.ru-ն:
Գործակալության փորձագետները կանխատեսման վատթարացումը պայմանավորել են նավթի գների անկմամբ և պետական բյուջեի կրճատմամբ:
«Եթե նավթի գները չվերականգնվեն 2016թ-ին ընթացքում, ապա նավթային ոլորտի հարկերի ավելացումը կդառնա լիովին հավանական, իսկ կապիտալ ծախսերի նվազումը կշարունակվի», - ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: