Տիգրան Սարգսյանին  Կրեմլի ավիացիոն բազայի ինքնաթիռ  և պետական պահպանություն է հատկացվել. ՀԺ
Օրվա մամուլ
09:30 02/02/2016
Հայաստան

Տիգրան Սարգսյանին Կրեմլի ավիացիոն բազայի ինքնաթիռ և պետական պահպանություն է հատկացվել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին  Կրեմլի ավիացիոն բազայի ինքնաթիռ է հատկացվել: Վերջինս երեկվանից արդեն պաշտոնապես ստանձնել է Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Դեռևս պարզ չէ, թե այդ ինքնաթիռը Կրեմլի հաշվեկշռից փոխանցելու են այդ հանձնաժողովի հաշվեկշռի՞ն, թե՞ անհրաժեշտության  կամ ցանկության դեպքում ԵՏՄ անդամ կամ այլ երկրներ այցելելու  ժամանակ  Տիգրան Սարգսյանը  պարզապես կարող է օգտվել Կրեմլի  ավիացիոն  բազայի ծառայությունից:

«Մեզ հայտնի դարձավ, Տիգրան Սարգսյանին Մոսկվայում հատկացրել են  նաև բավականին ծանրակշիռ պետական պահպանություն: Հիշեցնենք, որ Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում՝ Կուտուզովյան  պողոտայում գտնվող  կառավարական շենքերից մեկում  նրան տրամադրվել է նաև շքեղ բնակարան: Տարիներ առաջ  կառավարական հենց այս շենքում  են բնակվել Խորհրդային միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չեռնեկովն  ու ԽՍՀՄ այլ ղեկավարներ:  Ըստ հավաստի աղբյուրնյերի, ԵՏՄ տնտեսական  հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանը ԵՏՄ անդամ երկրներից  առաջինը  պաշտոնապես կարող է այցելել  Բելառուս»,-գրել է թերթը: 
 

Placeholder
Տիգրան Սարգսյանին Կրեմլի ավիացիոն բազայի ինքնաթիռ և պետական պահպանություն է հատկացվել. ՀԺ