Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը կարևորել են շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը
Քաղաքական
19:04 03/02/2016
ԼՂՀ

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը կարևորել են շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը

Այսօր Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի  գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի և առաջիկա ծրագրերին:

 

Placeholder
Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը կարևորել են շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը