Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում հնչելու է հայկական երաժշտություն
Մշակույթ
11:33 03/02/2016
Հայաստան

Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում հնչելու է հայկական երաժշտություն

Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական  վայրում փետրվարի 1-ից մեկնարկել է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապե­տությունը: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակու­թային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազար­յանը: Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:

Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխա­տանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնա­վորապես՝ դուդուկ:

Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը: 

 

Placeholder
Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում հնչելու է հայկական երաժշտություն