Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. ՀԺ
Օրվա մամուլ
09:32 04/02/2016
Հայաստան

Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. ՀԺ

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ  400 է:  Նրանցից 103-ն ապրում են անօթևանների  ժամանակավոր  կացարանում: Կացարանի տնօրեն  Շավարշ Խաչատրյանի  դիտարկմամբ, 300 անտուն էլ գտնվում է փողոցներում:

Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, երկաթգծի կայարանի հարևանությամբ, Մետրոյի «Բարեկամություն» կայրանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է՝ Կիևյան կամրջի տակ: Շատերը հաճախ չեն ցանկանում անօթևանների ժամանակավոր կացարան տեղափոխվել՝ խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է: 

Placeholder
Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. ՀԺ