Արսեն Ջուլֆալակյան. «Շվեյցարացիներն իրարանցման մեջ են»
Սպորտ
19:09 04/02/2016
Հայաստան

Արսեն Ջուլֆալակյան. «Շվեյցարացիներն իրարանցման մեջ են»

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Շվեյցարիայի ազգային թիմը ժամանել է Երևան՝ համատեղ հավաք անցկացնելու համար: Նա ավելացրել է նաև, որ շվեյցարացիներն իրարանցման մեջ են…

«Շվեյցարիայի ըմբշամարտի ազգային հավաքականը եկել է մեզ հետ Երևանում համատեղ հավաքների... Խեղճ տղեքը չգիտեն՝ ինչպես օգտվեն մեր «լոգարան-զուգարանում» համակարգից… Իրարանցման մեջ են... Չգիտեն՝ դեռ ինչեր են տեսնելու»,- գրել է Ջուլֆալակյանը:
 

Placeholder
Արսեն Ջուլֆալակյան. «Շվեյցարացիներն իրարանցման մեջ են»