Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը փետրվարի 12-ին ելույթ է ունենալու Միացյալ Արաբական Էմիրության Դուբայի Առևտրի Համաշխարհային կենտրոնում: Համերգի կազմակերպիչները շանսոնյեի համերգը նվիրում են Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինի տոնին: Այս մասին տեղեկանում ենք Ազնավուրի ֆեյսբուքյան էջից:
92-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: