Պատգամավոր. 102 ռազմաբազայի հետ կապված խնդիր ունենք, պետք է լուրջ հսկողություն սահմանել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:39 04/02/2016
Հայաստան

Պատգամավոր. 102 ռազմաբազայի հետ կապված խնդիր ունենք, պետք է լուրջ հսկողություն սահմանել. «Ժողովուրդ»

Հունվարի 31-ի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը կեսգիշերին ոչ սթափ վիճակում անդադար թակել էր Գյումրի քաղաքի բնակիչ Ռուզաննա Երանոսյանի տան դուռը և պահանջել այն բաց անել: Տանտիրուհին ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ հայտնի էր դարձել, որ ռուս զինծառայողը հարբած է եղել և իր ընկերոջ տուն գնալու փոխարեն Երանոսյանների տուն է գնացել: Բայց Գյումրիում վախի մթնոլորտ էր ձևավորվել: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Ստեղծված իրավիճակի շուրջ թերթը զրուցել է Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, գյումրեցիները վախի մեջ են, ի՞նչ եք պատրաստվում անել:

-Իհարկե, նման դեպքերը անհանգստություն են առաջացնում, բայց քանի որ կոնկրետ դեպքի հետ կապված մեկնաբանություն տրվեց, որ շփոթություն է եղել, սա որպես ի գիտություն: Ընդհանուր առմամբ ես կողմնակից եմ և ամեն առիթ օգտագործել եմ և ասելու եմ, որ 102 ռազմաբազայի հետ կապված ունենք խնդիր, և այնտեղի պատասխանատուները պետք է լուրջ հսկողություն սահմանեն: Այս կատարվածը առիթ էր, որ իշխանությունը կոնկրետ պահանջներ դնի և ասի, թե կոնկրետ ինչ է լինելու:
 

 

Placeholder
Պատգամավոր. 102 ռազմաբազայի հետ կապված խնդիր ունենք, պետք է լուրջ հսկողություն սահմանել. «Ժողովուրդ»