Վարչապետը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցման պատասխանատուներին
Առողջություն
19:55 04/02/2016
Հայաստան

Վարչապետը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցման պատասխանատուներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
 

Placeholder
Վարչապետը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցման պատասխանատուներին