Արթուր Աբրահամն ու Սյուզի Կենտիկյանը լավագույնն են Գերմանիայում
Սպորտ
18:46 04/02/2016
Հայաստան

Արթուր Աբրահամն ու Սյուզի Կենտիկյանը լավագույնն են Գերմանիայում

Գերմանական «BoxSport» ամսագիրը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ տարվա լավագույն բռնցքամարտիկներին որոշելու համար: WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Ի դեպ, այդ կոչմանը նա արդեն 7-րդ անգամ է արժանանում: Կանանց բռնցքամարտում լավագույնը Սյուզի Կենտիկյանն է:

Լավագույն մարզիչն Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն է:
 

Placeholder
Արթուր Աբրահամն ու Սյուզի Կենտիկյանը լավագույնն են Գերմանիայում