Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. վարչապետ
Քաղաքական
11:35 04/02/2016
Հայաստան

Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. վարչապետ

«Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության  էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն  և խելամտորեն շահութաբեր»,- այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն, ըստ վարչապետի, տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:

«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե ընկերության, թե ՌԴ-ի համար հստակ կդառան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

Placeholder
Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. վարչապետ