Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել
Տնտեսություն
16:15 04/02/2016

Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել

Նորվեգական «Statkraft» էներգետիկ ընկերությունը առկախել է Թուրքիայի Սիիրթ նահանգում հիդրոէլեկրակայան կառուցելու նախագիծը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` նախագծի առկախման պատճառը նշյալ շրջանում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված անկայուն վիճակն է:

Նախատեսվում էր, որ «Çetin» անվամբ 2  հիդրոէլեկտրակայանները պետք է կառուցվեին Դիջլե գետի վրա, որտեղից էլ պետք է  էլեկտրաէներգիա մատակակարարվեր Թուրքիայի Բիթլիս և Սիիրթ նահանգներին:  Նշյալ հիդրոէլեկտրոկայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 517 մգվտ:

Նորվեգական ընկերությունը նախագիծը առկախելու համար Թուրքիային կվճարի 245.5մլն դոլար տույժ:

Placeholder
Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել