Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից.  Շահինյան
Մշակույթ
16:10 05/02/2016
Հայաստան

Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից. Շահինյան

«Գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելը չէր նշանակում Կարեն Դուրգարյանի փայտիկը ձեռքից վերցնել: Առաջարկվել է նրան, որ աշխատավարձը նույնն է մնում, բոլոր ներկայացումները քոնն են, շարունակում ես աշխատել: Դու դիրիժոր ես, ոչ թե ծնվել ես գլխավոր դիրիժոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը:

Օպերային թատրոնի նվագախումբի անդամներն այսօր հրավիրել էին ասուլիս, սակայն այն չկայացավ, քանի որ թատրոնի ղեկավարությունը տեղյակ չի եղել այդ մասին, հետևաբար լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել թատրոն: Նվագախմբի անդամները դժգոհ են, որ գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է և Կարեն Դուրգարյանն այլևս չի աշխատում թատրոնում:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: Փոփոխությունների արդյունքում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվել է: 2001 թվականից թատրոնի գլխավոր դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:

Կ.Շահինյանն ընդգծեց, որ Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից, թատրոնի դռները բաց են, երբ ցանկանա, կարող է վերադառնալ:



Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից. Շահինյան