Էթիկայի հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:40 05/02/2016
Հայաստան

Էթիկայի հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է. «Իրավունք»

Փետրվարի 11-ին տեղի կունենա էթիկայի հանձնաժողովի նիստը, և կքննվի ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագիծը և մի քանի պատգամավորների կրկնակի քվեարկության հարցը:  ԱԺ կանոնակարգի  համաձայն՝ այս անգամ հանձնաժողովի նախագահը պետք է լինի ՀՀԿ-ական:

Թեև հանձնաժողովի անդամներ են Սուքիաս Ավետիսյանն ու Խոսրով Հարությունյանը, սակայն ՀՀԿ-ն, ինչպես տեղեկացել է «Իրավունք»-ը, նախընտրել է Խոսրով Հարությունյանին, ով նաև Շուշան Պետրոսյանի «գործով» զեկուցող է լինելու: Բանն այն է, որ այս նստաշրջանում պետաիրավական հանձնաժողովը բավական ծանրաբեռնված է աշխատելու, այդ պատճառով ընտրությունը կանգ է առել մասնագիտությամբ ոչ իրավաբան Խոսրով Հարությունյանի վրա:  Հանձնաժողովի նախկին  նախագահ  Վահան Բաբայանը այս անգամ կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: 

Placeholder
Էթիկայի հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է. «Իրավունք»