Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը՝ օպերայի և բալետի թատրոնի բեմում
Մշակույթ
09:22 05/02/2016
Հայաստան

Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը՝ օպերայի և բալետի թատրոնի բեմում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  82-րդ թատերաշրջանի ընթացքում՝ մինչև այս տարվա հունիս-հուլիս, ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

«Իմ ազգային պարտքն եմ համարում բեմադրել «Դիմակահանդես»-ը: Մեր թատրոնը պարտավոր է ունենալ Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»,- ասաց նա:

Նշենք, որ թատրոնի խաղացանկում «Սպարտակ» և «Գայանե» բալետներն ընդգրկված են:

Վ.Գալստյանի խոսքով, առաջիկա օրերին կսկսվեն փորձերը: Պատասխանելով հարցին, թե պետական աջակցություն լինելո՞ւ է, նա ասաց, որ գումարի հետ կապված հարցերն իր հոգսը չէ, պետությունը պետք է մտածի այդ մասին. «Թատրոնը  բեմադրությանների համար որոշ գումար ունի, որը շատ քիչ է»:

Բալետում հանդես է գալու թատրոնի բալետային խումբը՝ ավելի քան 70 դերասան: Դեկորները, հագուստներն արդեն պատրաստվում են:

Արամ Խաչատուրյանը  1941 թվականին Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի հիման վրա գրում է մեկ գործողությունից բաղկացած համանուն երաժշտություն, սիմֆոնիկ հավաքակազմ՝ ռուսական շքեղ դասական երաժշտության ավանդույթներով:

Placeholder
Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը՝ օպերայի և բալետի թատրոնի բեմում