Ուկրաինայում գրիպից մահացածների թիվն անցել է 200-ը
Աշխարհում
16:41 05/02/2016
Աշխարհ

Ուկրաինայում գրիպից մահացածների թիվն անցել է 200-ը

Փետրվարի 5-ի դրությամբ Ուկրաինայում համաճարակի բռնկման օրից սկսած արձանագրվել է 201 մահվան դեպք: Գրում է Korrespondent-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Մահացածների թվում երեք երեխա կա և մեկ հղի կին: Ընդհանուր առմամբ գրանցվել է 3,2 մլն գրպով և սուր շնչառական վարակով հիվանդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի բնակչության 8,3 տոկոսը վարակված է:

«Մահացությունների ամենամեծ թիվը եղել է Օդեսայի նահանգում՝  կազմելով 34 դեպք, Վիննիցայում՝ 13, Զապորոժիեում՝ 12, Չերկասկոեում` 13, Ռովենսկիում՝ 11 և Կիևում` 11»,-հայտնել են բժիշկները:

Ուկրաինայում համաճարակ հայտարարվել էր հունվարի 26-ին:

Placeholder