Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Մշակույթ
15:23 05/02/2016
Հայաստան

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը այսօր հանդես կգա Սարաևոյի ազգային թատրոնում՝ ղեկավարելով Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Ռան Ջիա (դաշնամուր)։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դաշնակահար Ռան Ջիան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Սարաևոյի ֆիհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։
 

Placeholder
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը