Իրանցի ռեժիսորի ֆիլմը հաղթել է Ռոտերդամի փառատոնում
Մշակույթ
16:44 06/02/2016
Աշխարհ

Իրանցի ռեժիսորի ֆիլմը հաղթել է Ռոտերդամի փառատոնում

Ռոտերդամի 45-րդ միջազգային կինոփառատոնում հաղթել է իրանցի ռեժիսոր Բաբակ Ջալալի «Ռադիոերազանքներ» ֆիլմը: Կինոնկարը, որը պատմում է Սան Ֆրանցիսկոյի իրանական էմիգրանտական ռադիոկայանի մասին, ստացել է փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե վագր»: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը: 

Պարագվայից  ռեժիսոր Պաբլո Լամարի «Վերջին» հողը» արժանացել է հատուկ մրցանակի՝ ձայնային ռեժիսուրայի ոլորտում հատուկ ձեռքբերումների համար: Հեռուստադիտողի համակրանք, նաև երիտասարդ ժյուրիի մրցանակներին է աժանացել դանիական «Ականապատված հողը» ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես 1945 թվականին մոտ 2000 գերմանացի ռազմագերիներ ստիպված էին ականազերծել Դանիայի ականապատ դաշտերը:

Փառատանի ղեկավարության փոփոխությունից հետո մրցութային ծրագրում ընդգրվել էր 8 ֆիլմ՝ 15-ի փոխարեն: Բացի հիմնական ծրագրից, Ռոտերդամի փառատոնի ընթացքում ևս մի քանի ծրագրեր են ներկայացվում:

Ռոտերդամի կինոփառատոնը համաշխրահային կինոարտադրության ամենահեղինակավոր փառատոներից է: Փառատոնը շեշտը դնում է հիմնականում հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերի վրա: 45-րդ փառատոնի շրջանակում  ցուցադրվել է  մոտ 600 ֆիլմ:

Placeholder
Իրանցի ռեժիսորի ֆիլմը հաղթել է Ռոտերդամի փառատոնում