Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բժիշկները խորհուրդ են տալիս «Զիկա» վիրուսի պատճառով հրաժարվել համբուրվելուց: Ռիո դե Ժանեյրոյի բժիշկները հիվանդության գենը գտել են մարդկանց թքի ու մեզի մեջ: Այդ պատճառով նրանք հղի կանանց խորհուրդ են տալիս խուսափել անծանոթների հետ համբուրվելուց, օգտագործել միայն իրենց տան սպասքը՝ դանակ, պատառաքաղ, գդալ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, բժիշկներն ասել են, որ նման միջոցներ ձեռնարկում են ստիպված, քանի որ վիրուսի մասին շատ բան չգիտեն:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: