Զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն. Տիգրան Մուկուչյան
Քաղաքական
14:25 08/02/2016
Հայաստան

Զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն. Տիգրան Մուկուչյան

ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն: «Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Տ.Մուկուչյանը նկատել է,  որ Հայաստանը միշտ բարձր է գնահատել ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցությունը, որը  տեսանելիորեն նպաստել է Հայաստանում ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների կատարելագործմանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուշադրությամբ ծանոթացել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեին վերաբերող եզրափակիչ զեկույցին:

«Ի սկզբանե հասկանալի էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լիարժեք առաքելությամբ ներկայացվածությունը հանրաքվեին հնարավորություն կտար ունենալու առավել ամբողջական և ուրույն ընկալում և զեկույցը կառուցել փաստերի վրա: Հայաստանի Հանրապետությունը հրավեր էր հղել անցկացնելու հանրաքվեի առավել համապարփակ դիտարկում: Ինչպես արդարացիորեն նշված է զեկույցում, սահմանափակ ներկայացվածության արդյունքում հանրաքվեի օրնառաքելության գործունեությունը հասկանալիորեն համակարգված բնույթ չի կրել:

Արդյունքում զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն»,-աղբյուրի փոխանցմամբ,  ասել է ԿԸՀ նախագահը՝ այդուհանդերձ կարեւորելով ներկայացված առաջարկությունները «Զեկույցում տեղ գտած որոշ ձևակերպումների և եզրահանգումների, ինչպես նաև միջնորդած ընկալումների վրա զեկույց կառուցելու ձևաչափի նկատմամբ լուրջ վերապահումներ ունենալով հանդերձ՝ մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այն առաջարկությունները, որոնք տեղ են գտել այդ փաստաթղթում:

Այդ, ինչպես նաև 2012 և 2013թթ. ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցներում տեղ գտած առաջարկություններն անշուշտ կդառնան լրջագույն քննարկման առարկա ընտրական գործընթացի կազմակերպման կանոնների վերանայման՝ ներկայումս մեկնարկած գործընթացի շրջանակներում»,- ընդգծել է Տ.Մուկուչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ իշխանություններն արդեն իսկ հրավեր են հղել և սկսել են քննարկումները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-իև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ այդ, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկման գործընթացներին վերջիններիս բարձր մասնագիտական ներգրավումն ապահովելու ուղղությամբ։

Placeholder