Ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին
Առողջություն
10:00 08/02/2016
Աշխարհ

Ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին

Ջեքի Չանի և Փիրս Բրոսնանի մասնակցությամբ «Օտարերկրացին» ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Ֆիլմի նկարահանումների ընթացքում  սցենարի համաձայն պայթյունը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում՝ Լամբետի կամրջին, որը փակ է եղել պատահական անցորդների համար:

Լոնդոնցիները դժգոհությոն են հայտնել, որ  նախապես չեն տեղեկացրել ֆիլմի նկարահանումների մասին: Որոշները պայթյունն ընդունել են 2005 թվականի ահաբեկչության կրկնություն: Այդ ժամանակ ահաբեկիչները պայթեցրել էին երեք գնացք և մեկ ավտոբուս: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 52 մարդ, ևս 700-ը տուժել:

Placeholder
Ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին