Հրանտ Մելքումյանի ելույթները Բունդեսլիգայում
Սպորտ
15:00 08/02/2016
Հայաստան

Հրանտ Մելքումյանի ելույթները Բունդեսլիգայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հանգստյան օրերին ելույթ ունեցավ Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ գլխավորում է «Բեռլին» ակումբը: Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Մայքլ Բեզոլդին: Այս արդյունքների շնորհիվ Մելքումյանը 4 կետով բարձրացրեց իր վարկանիշը և իր ընթացիկ` 2652,9 վարկանիշով տեղ է զբաղեցնում աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:

 

Placeholder
Հրանտ Մելքումյանի ելույթները Բունդեսլիգայում