Քեոփսի բուրգի գագաթին բարձրացած զբոսաշրջիկն այլևս երբեք չի կարող այցելել Եգիպտոս
Իրավունք
19:15 08/02/2016
Աշխարհ

Քեոփսի բուրգի գագաթին բարձրացած զբոսաշրջիկն այլևս երբեք չի կարող այցելել Եգիպտոս

Եգիպտոսի  իշխանություններն ընդմիշտ արգելել են 18 տարեկան գերմանացի զբոսաշրջիկին  այցելել իրենց երկիր: Նա խախտել է օրենքը և բարձրացել Գիզայում 139 մետր բարձրություն ունեցող Քեոփսի բուրգի գագաթին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Նման որոշում է ընդունել Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը: Օրինախախտի խոսքով, երբ ինքը բարձրանում էր, բուրգի ներքում գտնվող մարդիկ արաբերեն ինչ-որ բան են բղավել և կանչել են ոստիկանություն, բայց որոշել է շարունակել բարձրանալ:

«Ես կարծում էի՝ բուրգի գագաթից լուսանկարելու համար արժի դա անել»,- ասել է զբոսաշրջիկը:

Եգիպտոսում  նման օրինախախտներին դատապարտում են մինչև երեք տարի ազատազրկման: Բայց գերմանացու բախտը բերել է. ոստիկանությունում հարցաքննելուց հետո նրան ազատ են արձակել և նույնիսկ թույլ են տվել շարունակել ճանապարհորդությունը: Զգուշացրել են, որ  ընդմիշտ արգելում են իրեն այցելել Եգիպտոս:

Նշվում է, որ երիտասարդը նախկինում էլ համացանցում տեղադրել էր լուսանկարներ՝ արված Նյու Յորքի և Հոնկոնգի երկրաքերերից:

Placeholder
Քեոփսի բուրգի գագաթին բարձրացած զբոսաշրջիկն այլևս երբեք չի կարող այցելել Եգիպտոս