ԵԱՏՄ-ն միությանն անդամակցելու հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում. Տատյանա Վալովայա
Տնտեսություն
18:08 08/02/2016
Հայաստան

ԵԱՏՄ-ն միությանն անդամակցելու հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում. Տատյանա Վալովայա

Եվրասիական տնտեսական միությունը Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում` ԵԱՏՄ անդամակցության հարցով:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հարցերի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

«Ադրբեջանը մեզ չի դիմել, ուստի այդ առնչության կոնսուլտացիաներ  չեն տարվում»,- ընդգծեց նա:

Միաժամանակ, նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունները հետաքրքրված են երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմամբ:

Placeholder
ԵԱՏՄ-ն միությանն անդամակցելու հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում. Տատյանա Վալովայա