Չի բացառվում, որ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ երկարացնի ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ժամկետը. ՀԺ
Օրվա մամուլ
09:50 10/02/2016
Հայաստան

Չի բացառվում, որ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ երկարացնի ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ժամկետը. ՀԺ

Վաղը փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Հիշեցնենք նա 70 տարեկան է և, ըստ իշխանական շրջանակների պնդումների, ԱԱԾ տնօրենի  պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ մնալու է ԱԱԾ-ում:

Հակոբյանի նոր պաշտոնը, ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, կոչվելու է ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում: Այս պահին ԱԱԾ երկու թեկնածուների անուն է շրջանառվում՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանինը, որը, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի  եղբայրն է և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանինը: Ինքը՝ սակայն, Գորիկ Հակոբյանը, օրեր առաջ եռաբլուրում  լրագրողների հետ զրույցում  չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ երկարացնի իր պաշտոնավարման ժամկետը: Հնարավոր է, որ այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ նիստից հետո սույն հարցում ևս որոշակի հստակություն մտնի:

Placeholder
Չի բացառվում, որ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ երկարացնի ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ժամկետը. ՀԺ