Կարեն Ճշմարիտյանին թալանել են. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:34 10/02/2016
Հայաստան

Կարեն Ճշմարիտյանին թալանել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում:

Թերթի տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղևորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը և դրամապանակը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է և ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել և, ի վերջո, վերադառնալ Հայաստան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Կարեն Ճշմարիտյանին թալանել են. «Ժողովուրդ»