Իրանահայ դաշնակահար Ռաֆայել Մնացականյանը ելույթ է ունենալու «Ֆաջր»  միջազգային փառատոնին
Մշակույթ
12:12 10/02/2016
Տարածաշրջան

Իրանահայ դաշնակահար Ռաֆայել Մնացականյանը ելույթ է ունենալու «Ֆաջր» միջազգային փառատոնին

Իրանում այսօր մեկնարկելու է Իրանական  «Ֆաջր» 31-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը սկիզբ է առել 1986-ին և անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:  «Արևելք»-ը գրում է, որ փետրվարի 14-ին փառատոնին մասնակցելու է նաև իրանահայ դաշնակահար, երաժշտագետ Ռաֆայել Մնացականյանը: Նա նվագելու է Բախի, Շուբերտի, Շոպենի ստեղծագործություններից:  

Փառատոնը շարունակվելու է մինչև փետրվարի 20-ը: Այդ ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ասիայից և Եվրոպայի հայտնի արվեստագետներ են այս օրերին այցելում Իրան: 

Placeholder
Իրանահայ դաշնակահար Ռաֆայել Մնացականյանը ելույթ է ունենալու «Ֆաջր» միջազգային փառատոնին