Տիգրան Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա. ՀԺ
Օրվա մամուլ
09:21 11/02/2016
Հայաստան

Տիգրան Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա. ՀԺ

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագահի հրամանագրին՝ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Արմեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է  Բուլղարիայում  Հայաստանի դեսպան: Այս պահին Բուլղարիայում ՀՀ դեսպանն է Արսեն Ահարոնյանը, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կազատվի պաշտոնից»:

Շարունակելով թեման՝ թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանին իշխանությունները Բուլղարիա են գործուղում հատկապես հայ համայնքին համախմբելու և թուրքական համայնքի հարձակումներին դիմագրավելու նպատակով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Տիգրան Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա. ՀԺ