ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության դրական դինամիկան կպահպանվի
Քաղաքական
19:41 11/02/2016
ԼՂՀ

ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության դրական դինամիկան կպահպանվի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաև ապագայում:

Placeholder
ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության դրական դինամիկան կպահպանվի