Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:24 12/02/2016
Հայաստան

Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն. «Ժողովուրդ»

Հայաստանում գրանցված կուսակցությունների  թիվն այս պահին 79 է. Այս մասին «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացել է ՀՀ արդարադատության  նախարարությունից: 

«Իհարկե մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն  առավելագույնը կարող են  մեկուկես տասնյակ հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ կուսակցություններն» են: Եվ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը:  Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ «ԿՄ» օրենքն ԱԺ-ն ընդունի ձայների երկու-երրորդով՝ մինչև եկող տարվա ապրիլը:  Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել  Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Պոտենցիալ ստուգվողների  ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններն» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»,-գրել է թերթը:

Placeholder
Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն. «Ժողովուրդ»