«Խոսում է քաղաքը». ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր
Տնտեսություն
14:00 12/02/2016
Հայաստան

«Խոսում է քաղաքը». ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր

Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև ավելացել է «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ի շրջանակում դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:

«Ժամանակի հետ փոփոխվում են բաժանորդների՝ ինտերնետի և ձայնային ծառայությունների օգտագործման պահանջարկը և ծավալները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար վերանայում և բարելավում է սակագնային պլանների առաջարկած հնարավորությունները՝ բաժանորդների կարիքներին առավել համապատասխանեցնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերությունից հիշեցնում են, որ այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

Սակագնային պլան

Ծառայություններ

 

Ինտերնետ

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

«Խոսում է քաղաքը» տարբերակ 1

5000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն

200 րոպե նախկին 150-ի փոխարեն

«Խոսում է քաղաքը» տարբերակ 2

3000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն

 

 

Placeholder
«Խոսում է քաղաքը». ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր