Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը
Իրավունք
17:31 12/02/2016
Հայաստան

Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը

Եթե լիներ Ընտանեկան բռնության մասին օրենքը, մենք չէինք  ունենա ողբերգական մի քանի դեպքեր: «Մեդիա կենտրոն»-ում  «Ընտանեկան բռնությունը Հայաստանում և իրավապահ մարմինների աշխատանքը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանը:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանի գնահատմամբ այդ օրենքի ընդունման դեպքում, կստեղծվեն մեխանիզմեր, «որպեսզի դանակը ոսկորին չհասնի, այն կետին, որտեղ անհնար է որևէ միջամտություն անել»:

«Հստակ օրինակ կա, երբ կինը դիմել է ոստիկանությանը, հայտնելով, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչում: Սակայն քայլեր չեն ձեռնարկվել, մի կողմից օրենք չկա, որի շրջանակում պետք է քայլեր իրականցվեն: Այսօր ունենք փաստ, որ երկու անչափահաս  երեխա ունեցող 38-ամյա կինը սպանված է դաժանաբար»,-ասաց Ս. Հովակիմյանը:

Placeholder
Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը