«Փրկվածը» ֆիլմը հինգ մրցանակի է արժանացել
Մշակույթ
09:15 15/02/2016

«Փրկվածը» ֆիլմը հինգ մրցանակի է արժանացել

Հայտնի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալեզ Ինյարիտոյի «Փրկվածը» ֆիլմը հինգ նոմինացիաներում ստացել է բրիտանական BAFTA կինոմրցանակը` որպես լավագույն ֆիլմ, ինչպես նաև տղամարդու լավագույն դերակատարման, ռեժիսուրայի, օպերատորական արվեստի ու ձայնի համար: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ինյարիտոյի ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Լեոնարդո Դի Կապրիոն է, պատմում է հյուսիս-արևելքում կյանքի համար համառ պայքարի մասին: Ֆիլմը նաև ներկայացված է Օսկարի` 12 նոմինացիաներում:

«Սենյակ» ֆիլմում դերասանուհի Բրի Լարսոնը ստացել է մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար: Քեյթ Ուինսլեթը` «Սթիվ Ջոբս» ֆիլմում կնոջ երկրորդական դերի համար:

Placeholder
«Փրկվածը» ֆիլմը հինգ մրցանակի է արժանացել