ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին
Քաղաքական
12:50 15/02/2016
Հայաստան

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին

«Արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերել է, առաջիկայում կտեսնենք համագործակցության ձևաչափի մասին որոշակի հայտարարություններ: Ամեն ինչ իր ժամանակին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող համագործակցության մասին:

Նա ընդգծեց, որ բանակցությունները շարունակվում են և երբևէ որևէ ժամկետ չի նշվել, թե երբ պետք է  գործընթացն իր ավարտին հասնի:

«Նաև երբևէ հստակ չի նշվել, թե ինչ պաշտոններ են զբաղեցնելու Դաշնակցականները: Այս առումով որևէ որոշում չկա: Պաշտոնները չեն առաջնահերթ, այդքան էլ առաջնահերթություն մի տվեք պաշտոններին: Երկրորդական, երրորդական խնդիրներ են, ամենակարևորն  ապագային միտված այն քաղաքական, ծրագրային  հիմնադրույթներն են, տնտեսական աճը,  որոնց իրականցմանը միտված է այդ համագործակցությունը: Ցանկացած պահի պաշտոնյաները կարող են փոխվել»: 

Համագործակցության առումով ՀՀԿ-ական պատգամավորը կարևորեց նաև ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը ապագայի տեսլականի մասին. «Ասեմ, որ այս ելույթին պետք է հետևի համագործակցության առումով  ՀՅԴ-ի հետ բանակացությունների ավելի արագ գործընթացը»:

Գագիկ Մելիքյանի խոսքով, քաղաքական ուժերի միջև համագործակցությունը անհրաժեշտ է քաղաքական կայունության համար:

Placeholder
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին