Արոնյանն առայժմ 4-րդն է
Սպորտ
12:20 15/02/2016
Հայաստան

Արոնյանն առայժմ 4-րդն է

Ցյուրիխում կայացել են շախմատային մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումները:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Նման արդյունք գրանցվել է նաև տուրի մյուս երկու հանդիպումներում:

Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է Ալեքսեյ Շիրովին: Վլադիմիր Կրամնիկն առավելության է հասել Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ առաջատարների՝ Նակամուրայի ու Անանդի պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Խաղացված 4 տուրից հետո առաջատարն Անանդն է` 6 միավորով, Կրամնիկն ու Նակամուրան 5 միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը 4 միավորով 4-րդ հորիզոնականում է:

Առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:
 

Placeholder
Արոնյանն առայժմ 4-րդն է