Մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն. Մակարյանը Մոսկվայում ապամոնտաժված կրպակների մասին
Տնտեսություն
11:37 15/02/2016
Հայաստան

Մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն. Մակարյանը Մոսկվայում ապամոնտաժված կրպակների մասին

Մոսկվայում կրպակների ապամոնտաժման հարցում շատերը կարծում են, որ քաղաքական ենթատեքստ չկա, սակայն  ենթատեքստն ամբողջությամբ չի կարելի բացառել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Մոսկվայի դեպքը, իմ կարծիքով, սանկցիաների շարունակության մի մաս կարելի է դիտարկել, չնայած որ ասում են՝ դա քաղաքի բարեկարգման հետ է կապված: Հաշվի առնենք, որ այս կրպակներից մի մասի տարածքը տրամադրվել էին դեռ նախկին քաղաքապետի օրոք»,-նշեց Մակարյանը:

Ըստ նրա, նման կրպակները բավականին շատ են, որոնց մի մասն էլ մեր քաղաքացիներին է պատկանում. «Մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն նման բաների և շատ գրագետ կազմակերպեն իրենց բիզնեսը: Ռուսական մյուս քաղաքներում նույնպես կարող են մնան երևույթներ լինել»:

Placeholder
Մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն. Մակարյանը Մոսկվայում ապամոնտաժված կրպակների մասին