Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը հիմարություն է որակում. «Ժողովուրդ»
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, հնարավոր է, առաջիկայում պաշտոնանկ արվի և այլևս նոր պաշտոնի չնշանակվի: Նրա պաշտոնանկության համար կարող է հիմք դառնալ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Բանն այն է, որ բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Արամ Հարությունյանի՝ ՀՀ Կոտայքի մարզպետ աշխատելու շրջանում տեղի սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները պետական բյուջեի միջոցները, մեղմ ասած, վատնել են: Իհարկե, ՎՊ-ի ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով գրպանված գումարները գործող մարզպետի՝ Կարո Գուլոյանի միջամտությամբ վերադարձել են պետբյուջե, սակայն, ըստ լուրերի, այդքանով խնդիրը չի լուծվել, քանի որ կատարված հանցանքը շատ ավելի մեխ է: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
ՋԿ պետի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը թերթի հետ զրույցում ասել է, որ «Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը որպես հիմարություն է որակում»: