Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին
Մշակույթ
10:53 16/02/2016
Հայաստան

Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ`փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան):

Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող՝ Արսեն Մեհրաբյան:

 

Placeholder
Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին