Հայ շախմատիստները կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն-2016»-ին
Սպորտ
18:09 17/02/2016
Հայաստան

Հայ շախմատիստները կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն-2016»-ին

Փետրվարի 29-ին Մոսկվայում կմեկնարկի «Աերոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի երեք մրցաշար: «Աերոֆլոտ Օփեն»-ի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին, իսկ 1-ին տուրի հանդիպումները կկայանան մարտի 1-ին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:

Մրցաշարին մասնակցելու համար Հայաստանից արդեն հայտավորվել են 10 շախմատիստ. այդ թվում՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Հայկ Մարտիրոսյանը:
 

Placeholder
Հայ շախմատիստները կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն-2016»-ին